Փնտրում ենք ԽՈՐՀՐԴԱՏՈՒ-ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ

Փնտրում ենք խորհրդատու-վաճառողուհի eli.am նվերների խանութի ցուցասրահում կես դրույքով (ժամը 10:00-15:00 կամ 15:00-20:00) աշխատելու համար:

Ի՞նչ կտա Ձեզ աշխատանքը eli.am-ում։
• Գիտելիքների եւ փորձի հարստացման անսահման հնարավորություն
• Կարիերայի եւ աշխատավարձի աճի մեծ ներուժ
• Հետաքրքիր աշխատանք ուրախ եւ հնարամիտ միջավայրում, որի արդյունքում կապրեք երկար ու երջանիկ

Աշխատանքային պարտավորությունները ներառում են՝
• Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
• Վաճառքի իրականացում ցուցասրահում
• Ցուցասրահում կարգապահության ապահովում
• Դարակաշարերում նվերների, ինչպես նաև գնապիտակների պարբերական թարմացում
• Սոցիալական ցանցերում էջերի թարմացում

Պահանջվող որակավորում՝
• Աշխատանքային փորձը ցանկալի է
• Գրագետ հաղորդակցվելու ունակություն,
• Հաճախորդներին սպասարկելու հմտություն,
• Պատասխանատվության և կարգապահության զգացում,
• Թիմային աշխատանքի կարողություն և ճկունություն,
• Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Ծանրաբեռնվածությունը՝ կես դրույք։

Աշխատանքային գրաֆիկը` շաբաթական 6 օր, ժամը 10:00-15:00-ը կամ 15:00-20:00-ն:

Աշխատավարձը՝ ամսական 50,000 դրամից սկսած` կախված որակավորումից:

Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 28, 2019թ.։

Դիմորդներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունն (CV) ու մեկ նկար ուղարկել hr@eli.am էլ.հասցեով: Վերնագրի տողում խնդրում ենք գրել «Խորհրդատու-վաճառողուհի» և նշել նախընտրած աշխատանքային ժամերը։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Eli.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ արտադրողների և սեփական դիզայներական լուծումներով արտադրված յուրօրինակ նվերների, ինչպես նաև անմոռանալի ժամանցային ու զբոսաշրջային փաթեթների մեծ տեսականի: Նվերներն ու փաթեթները ներկայացված են ինչպես առցանց՝ eli.am եւ eli.fun հասցեներով, այնպես էլ ցուցասրահում, որը գտնվում է Դրամատիկական թատրոնի հարևանությամբ՝ Երևանի Կորյունի փ. 23/37: