Նոյեմբերի 23-ին Աբովյան քաղաքում մանակցեք ամենավառ, հեքիաթային միջոցառմանը՝ չինական թռչող լապտերների փառատոնին։
Խորհրդավոր և գեղեցիկ չինական լապտերների տոնը նշվում է ամեն տարի։ Տոնը ունի հին արմատներ և թվագրվում է 15-րդ դարին։ Սա տոն է, երբ մարդիկ թռչող լապտերներ են արձակում՝ լուսավորելով գիշերային երկինքը։ Ասում են, որ վառող լապտերը դեպի երկինք բաց թողնելիս կարելի է երազանքներ պահել, որոնք անպայման կիրականանան․․․
Միջոցառման շրջանակներում լինելու են պատվավոր հյուրեր, Չինաստանի մշակույթը ներկայացնող բեմականացումներ, ժամանակակից երաժշտություն և վերջապես բոլորի կողմից սպասված թռչող լապտերների արձակում։ Փառատոնի ընթացքում ցնցող երաժշտություն է ապահովելու DJ DONZ-ը։
Ի դեպ, լինելու է հատուկ Photo zone` փառատոնի կազմակերպիչ «Գաբրիելյան դիզայն ստուդիայի» կողմից, որտեղ դուք կարող եք անվճար նկարվել։
Ուշադրություն, 14 տարեկանը չլրացած անձանց թույլատրվում է մասնակցել ծնողների հետ։
Միջոցառման ժամանակացույցը
– 15։00 Տաղավարների բացում
– 15։00-19։00 Փաթեթների տրամադրում
– 18։00-19։30 Միջոցառման պաշտոնական բացում, հյուրերի ելույթ, չինական շոու ծրագիր
– 19։30-20։00 Թռչող լապտերների արձակում
– 20։00 DJ DONZ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ