Կավագործության դաս երեխաների համար
Making_Kids-9Making_Kids-1Making_Kids-5Making_Kids-2Making_Kids-3Making_Kids-12Making_Kids-13Making_Kids-14

Նկարագրություն

Կավի հետ աշխատանքը կփոխի երեխաների միապաղաղ առօրյան, և նրանք իրենց իսկական արվեստագետներ կզգան՝ բացահայտելով իրենց վառ երևակայությունը։

Երեխաները հմուտ կավագործի հետ կծանոթանան կավագործության գաղտնիքների, աշխատանքի տեխնիկայի հետ և հենց տեղում իրենց ձեռքերով կպատրաստեն իրենց նախընտրած իրերը։ Առավելագույնը 10–12 օրից փոքրիկները կարող են արդեն գունավորել այն ակրիլային ներկերով՝ իրերին ավելի պայծառ և լուսավոր տեսք հաղորդելու համար։

Ուսուցողական եւ ժամանցային այս փաթեթը հիանալի նվեր կլինի Ձեր և Ձեր մտերիմների փոքրիկների համար ցանկացած առիթի դեպքում։

Պարգևեք Ձեր երեխաներին անսահման երևակայելու և ստեղծագործելու հաճույքը, իսկ սեփական ձեռքերով պատրաստած իրերն, անկասկած, մնայուն հուշ կդառնան Ձեր փոքրիկների համար ողջ կյանքի ընթացքում։

Կարդալ ավելին

Կավագործության դաս երեխաների համար

Փաթեթում
  • Կավագործության դաս
  • Պատրաստված և գունազարդված կավե իրերը
  • Օգտագործվող բոլոր նյութերը
  • Անմոռանալի ժամանց
2,000 դր.4,500 դր.
600 - 1350 բոնուս
Մաքրել
SKU: 5804
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Տարիք`

    5 – 16 տարեկան

  • Տևողություն (րոպե)`

    60

  • Մասնակիցների քանակ`

    1-25

  • Ամրագրում`

    Նախապես

  • Հասանելիություն`

    Ամեն օր բացի երեքշաբթի օրերից, ժամը 11:00-19:30

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ