Իսկապե՞ս լավն են հայկական գինիները:
Ինչո՞վ են դրանք յուրահատուկ և ինչու՞ է այդքան շատ խոսվում դրանց մասին:
Ինչպե՞ս կարելի է ավելի լավ ճանաչել հայկական գինին և որտեղի՞ց ճիշտ խորհրդատու գտնել:
Ահա այսպիսի հարցերից է սկսվում սովորական մահկանացուի ճանապարհը դեպի գինու կախարդական աշխարհ:
Եվ եթե Դուք երբևէ ունեցել եք նման հարցեր, ուրեմն Դուք ճիշտ ճանապարհին եք:
Անցնելով այդ ճանապարհը մենք հասկացել ենք` ավելի լավ, քան ինքը գինեգործը Ձեզ ոչ ոք չի օգնի:
Այս փաթեթը Ձեզ բացառիկ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի լավագույն գինեգործներից մեկին և ստանալ Ձեր բոլոր հարցերի պատասխանները:
Դե իսկ հետաքրքիր բացահայտումներով լի զրույցն իհարկե կուղեկցվի միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած հայկական գինով, պանրի ճիշտ համադրմամբ:
Եղեգնաձոր
Նախապես
Փաթեթ 1 անձի համար
18 տարեկանից բարձր
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ