Ճաշկերույթ գինեգործական խաղողի այգում
Wine_tasting_dinner-2Wine_tasting_dinner-9Wine_tasting_dinner-5Wine_tasting_dinner-4Wine_tasting_dinner-8Wine_tasting_dinnerWine_tasting_dinner-7Wine_tasting_dinner-10Wine_tasting_dinner-3Wine_tasting_dinner-6

Նկարագրություն

Կարծում եք Ձեր հյուրընկալությունը ցույց տալու լավագույն տարբերակը հյուրի պատվին հատուկ ճաշկերույթ կազմակերպելն է, բայց դեռ չե՞ք կողմնորոշվել որտեղ դա անել:
Պատկերացրեք խաղողի վազերով շրջապատված գինեգործական կալվածք (շատո), անմահական գինի, համեղագույն սնունդ և այս ամենը համեմող հետաքրքիր պատմություններ: Էլ ի՞նչ է պետք հեքիաթային ճաշկերույթ ունենալու համար:

Այս փաթեթի միջոցով հնարավորություն տվեք Ձեր հյուրերին ծանոթանալու հայկական գինեգործության լավագույն ավանդույթներին, ինչպես նաև մասնագիտական գինու համտեսի կանոններին: Այնուհետև որպես արդեն իսկական գինու գիտակ համտեսեք բարձրակարգ գինիներ և գինիների հետ հատուկ ընտրված նրբահամ խորտիկներ:

Eli.fun – ը զգուշացնում է, որ արբեցնող գինու, ախորժաբեր ճաշատեսակների և սքանչելի տեսարանների հետևանքով առաջացած հույզերը կարող են գլխապտույտ առաջացնել:

Փաթեթը հիանալի նվեր է գինու սիրահարների համար և կարող է ընտանեկան, ընկերական եւ նույնիսկ գործնական (կորպորատիվ) միջավայրում ժամանցի անփոխարինելի տարբերակ լինել: Կորպորատիվ պատվերի դեպքում մասնակիցների առավելագույն թիվը կարող է լինել 150 անձ:

Առաջարկվող փաթեթներին ծանոթացեք այստեղ:

Կարդալ ավելին

Ճաշկերույթ գինեգործական խաղողի այգում

Փաթեթում
  • Ճանաչողական շրջայց գինեգործական համալիրում
  • Զբոսանք խաղողի և պտղատու այգիներում
  • Հայկական գինու եւ կոնյակի պատմության ներկայացում
  • Արդի տեխնոլոգիաներով եւ տակառով հնեցման ավանդույթի ներկայացում
  • Գինիների համտես
  • Հյուրասիրություն
7,500 դր.20,000 դր.
2250 - 6000 բոնուս
Մաքրել
SKU: 5406
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Մասնակիցների քանակ`

    10 – 80 անձ

  • Ամրագրում`

    Նախապես՝ 3 օր առաջ

  • Տևողություն (րոպե)`

    180 – 240 (3-4 ժամ)

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ