Գարեջրի պատրաստման դեմո-ցուցադրություն եւ հյուրասիրություն
beertasting3beertasting2

Նկարագրություն

Եթե առջևում Ձեր ընկերոջ, հայրիկի կամ ղեկավարի տարեդարձն է կամ էլ այլ կարեւոր իրադարձություն, իսկ Դուք դեռ նվեր չեք ընտրել և տեղյակ եք նրանց՝ գարեջրի հանդեպ հետաքրքրության մասին, ապա այս փաթեթ-ծառայությունը հիանալի նվեր կարող է հանդիսանալ նրանց համար:

Ծառայությունը կարող է իրականացվել ինչպես գարեջրատանը, այնպես էլ նախօրոք ընտրված այլ վայրում (հանգստյան տուն, հանդիսությունների սրահ կամ բացօթյա վայր):

Հատուկ սարքավորումների շնորհիվ, որոնք իմիտացնում են գարեջուր պատրաստելու պրոցեսները, մասնակիցն անմիջական ներգրավվածություն կունենա գարեջուր պատրաստելու գործընթացին։ Պրակտիկ գործողություններով կցուցադրվի, թե ինչպես է գարեջուրը ծնունդ առնում։ Սպասվում է նաև հրաշալի հյուրասիրություն:

Հյուրասիրության մենյու՝

– 3 տեսակի գարեջրերի համտես,
– 0.5 լիտր նախընտրած գարեջուր 1 անձի համար,
– Մեկ տաք և մեկ սառը խորտիկների տեսականի,
– Մեկ տաք գարեջրային ուտեստ,
– Աղցան,
– Զովացուցիչ ըմպելիքներ:

Մասնակիցներն իրենց ցանկությամբ, հավելյալ գումարի դիմաց,  կարող են ստանալ բազմակի օգտագործման անվանական փորագրությամբ 1 լիտրանոց շիշ՝ իրենց նախընտրած գարեջրով:

Տևողությունը մոտ 4-5 ժամ է:
Խնդրում ենք ծառայությունն ամրագրել նախապես՝ 5 օր առաջ:

Դեմո-ցուցադրությունը կարող է իրականացվել նաև խմբերի համար։

Ահա, թե ինչ է անհրաժեշտ բարձր տրամադրությունն ապահովելու համար:)

Կարդալ ավելին

Գարեջրի պատրաստման դեմո-ցուցադրություն եւ հյուրասիրություն

Փաթեթում
  • Գարեջրի  պատմության ներկայացում
  • Մասնակցի անմիջական ներգրավվածություն գարեջրի պատրաստման գործընթացին
  • 3  տեսակի  գարեջրի  համտես
  • Հյուրասիրություն՝ գարեջուր, խորտիկներ, տաք ուտեստ, աղցան, ըմպելիքներ
60,000 դր.430,000 դր.
6000 - 43000 բոնուս
Մաքրել
SKU: 5401
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Մասնակիցների քանակ`

    1-5 անձ, 6-11 անձ, 12-20 անձ, 21-40 անձ, 41-60 անձ, 61-80 անձ, 81-100 անձ, 101-120 անձ

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ