Կավագործության դաս մեծահասակների համար
Clay_class-1Clay_class-13Clay_classClay_class-14Clay_class-2Clay_class-12Clay_class-3Clay_class-7

Նկարագրություն

Ձեզ ենք ներկայացնում կավագործության գաղտնիքները բացահայտելու հիանալի հնարավորություն՝ Կավագործության եւ գլազուրապատման դաս մեծահասակների համար։

Դասի սկզբնական փուլում դասընթացավարը կծանոթացնի կավագործության տեխնիկային եւ Ձեզ հետ միասին կկատարի նախապատրաստական աշխատանքներ: Այնուհետ կարող եք ինքնուրույն պատրաստել Ձեր նախընտրած իրը: Իրը պատրաստելուց հետո այն մնում է ստուդիայում՝ թրծման համար: Թրծված իրը առավելագույնը 10-12 օրվա ընթացքում կարող եք վերցնել eli.am խանութ-սրահից և որպես գեղեցիկ ու անմոռանալի հուշ պահել ողջ կյանքի ընթացքում…

Պատրաստված կավե իրը կարող եք նաեւ գլազուրապատել գունավոր ու պայծառ տեսք հաղորդելու համար, ինչպես նաեւ հետագայում որպես սպասք օգտագործելու համար։
Իրը գլազուրապատելուց հետո դարձյալ կթողնեք ստուդիայում, որպեսզի անցնի թրծման փուլը:

Այս փաթեթը որպես նվեր կարող եք մատուցել Ձեր ընկերներին կամ միասին հաճախել դասընթացին ու մի լավ զվարճանալ եւ ձեռք բերել օգտակար հմտություններ։

Դասի ժամանակ օգտագործվող բոլոր նյութերը և պարագաները տրամադրում է ստուդիան և ներառված է փաթեթի գնի մեջ:

Կավագործության եւ գլազուրապատման դասերից յուրաքանչյուրը տեւում է միջինում 1 ժամ 30 րոպե։

Կարդալ ավելին

Կավագործության դաս մեծահասակների համար

Փաթեթում
  • Կավագործության դաս
  • Գլազուրապատման դաս
  • Պատրաստված կավե իրեր
  • Գլազուրապատված կավե իրեր
  • Օգտագործվող բոլոր նյութերը և պարագաները
3,000 դր.6,000 դր.
900 - 1800 բոնուս
Մաքրել
SKU: 5255
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Տարիք`

    16 տարեկանից բարձր

  • Մասնակիցների քանակ`

    1-25

  • Ամրագրում`

    Նախապես

  • Հասանելիություն`

    Ամեն օր բացի երեքշաբթի օրերից, ժամը 11:00-19:30

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

Կարծիքներ

Գրել կարծիք
Գայանե Ոսկանյան
10.05.2017
Առաջին անգամ էինք նվեր ստանում eli.fun-ից, շատ հետաքրքիր անցավ, գեղեցիկ արվեստանոց էր: Մասնագետները բավականին հետաքրքրիր ու տրամադրող միջավայր էին ստեղծել:
Արմեն Ղահրամանյան
02.08.2017
Վստահաբար ստացանք ավելին քան վճարել ենք։ Իսկական արվեստանոց էր ու շատ տրամադրող, ափսոս որ բոլորակը 1 հատ էր ու չհասցրինք մենք էլ օգտվել։
Լինդա Ավետիքյան
23.08.2017
Այնքան լավ ստացվեց մեր աշխատանքը: Պատրաստեցինք խեցե ժամացույց և ավելացրել ենք մեխանիզմ, որն այժմ զարդարում է մեր սենյակը: Կազմակերպված էր բարձր մակարդակով ինչի համար շնորհակալ ենք

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ