Լիցքաթափող ավազանկարչության ծրագիր հղիների համար
Sand_Pregnante_5Sand_Pregnante_3Sand_Pregnante_8Sand_Pregnante_6Sand_PregnanteSand_Pregnante_1Sand_Pregnante_2

Նկարագրություն

Առողջ երեխա ունենալու համար անչափ կարևոր է ապագա մայրիկների ուրախ, անհոգ ու հանգիստ հղիությունը։ Այժմ Դուք ունեք հիանալի հնարավորություն մասնակցելու հատուկ հղի կանանց համար նախատեսված լիցքաթափող և հանգստացնող խաղային ծրագրին, որն իրականացվում է ավազի միջոցով։

Հանգստացնող երաժշտության ներքո Դուք կսովորեք ավազանկարչության տեխնիկան ու սկզբունքները, կնկարեք գունավոր ավազով մանդալաներ լուսային սեղանի և թղթերի վրա, իսկ մատների շփումը մաքուր, վերամշակված և հակաալերգիկ ավազի հետ Ձեզ և Ձեր ապագա փոքրիկին կպարգևի աննկարագրելի հաճելի տպավորություններ։

Փաթեթը բաղկացած է մոտ մեկ ժամ տևողությամբ ութ դասերից, որոնք վարում են հոգեբանի որակավորում ունեցող հմուտ մասնագետները։

Լիցքաթափող ժամանցի այս տարբերակը հիանալի նվեր կլինի մայրանալ պատրաստվող Ձեր կնոջ, ընկերուհիների, քույրերի և մտերիմների համար ցանկացած առիթով։

Վայելեք հաճելի և միևնույն ժամանակ օգտակար ժամանց՝ կտրվելով առօրյա հոգսերից և ավազի միջոցով ստացեք Ձեզ և Ձեր ապագա փոքրիկի համար այնքան կարևոր դրական լիցքեր ու զգացողություններ։

Կարդալ ավելին

Լիցքաթափող ավազանկարչության ծրագիր հղիների համար

Փաթեթում
  • 8 դաս հղիների համար
  • Հոգեբան-դասընթացավար
  • Վերամշակված և հակաալերգիկ ավազ
  • Այլ օգտագործվող նյութեր
  • Հետաքրքիր ժամանց
25,000 դր.
7,500 բոնուս

SKU: 5229
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Դասընթացների քանակ`

    8

  • Տևողություն (րոպե)`

    60

  • Ամրագրում`

    Նախապես

  • Հասանելիություն`

    Ամեն օր բացի երկուշաբթի օրերից, Ժամը 11:00-19:00

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ