Ավազանկարչության դասընթաց երեխաների համար
Sand_kids_1Sand_kids_3Sand_kids_8Sand_kids_4Sand_kids_5Sand_kids_7Sand_kids_6Sand_kids_2

Նկարագրություն

Երեխաներն ավազի միջոցով կարողանում են արտահայտել իրենց պայծառ երևակայությունն ու հեքիաթային մտքերը։ Ձեզ ենք ներկայացնում ավազանկարչության դասընթացների ծառայությունը երեխաների համար։

Այս դասընթացների շնորհիվ Ձեր երեխան կծանոթանա ավազանկարչության տեխնիկային և լուսային սեղանների վրա կսովորի նկարել պարզ իրեր սեփական ձեռքերով, իսկ նրա մատների շփումը ավազի հետ կօգնի նրան ոչ միայն զարգացնել մտավոր կարողությունները, այլ նաեւ հանգստանալ և լիարժեք լիցքաթափվել։ Դասընթացը վարում են մանկական հոգեբանի որակավորում ունեցող մասնագետներ։

Միայն պատկերացրեք Ձեր փոքրիկի անսահման ուրախությունը, երբ նա կարողանա գեղեցիկ պատկերներ նկարել ավազի օգնությամբ։

Ժամանցի այս տարբերակը հիանալի նվեր կլինի մանկական ցանկացած առիթով։ Նվիրեք զվարճալի և յուրօրինակ զգացողություններ Ձեր երեխաներին՝ պարգևելով նրանց լիարժեք հանգիստ և ժամանց։

Կարդալ ավելին

Ավազանկարչության դասընթաց երեխաների համար

Փաթեթում
  • Ավազանկարչության դասընթաց
  • Նյութերի անվճար տրամադրում
4,000 դր.20,000 դր.
400 - 2000 բոնուս
Մաքրել
SKU: 5226
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Հասանելիություն`

    Ամեն օր բացի երկուշաբթի օրերից, Ժամը 11:00-19:00

  • Տևողություն (րոպե)`

    60

  • Ամրագրում`

    Նախապես

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ