«Օճառե պղպջակներ» շոու-ներկայացումն իսկական ճանապարհորդություն է դեպի պղպջակների հեքիաթային աշխարհ…
Բազմապիսի հնարքներով հարուստ պղպջակային ներկայացումը կարող ենք անցկացնել մանկական ցանկացած միջոցառման ընթացքում՝ ծննդյան տոն, երեկույթ կամ մեկ այլ միջոցառում:
Անցկացման վայրը ևս կարող եք ընտրել ինքներդ՝ տուն, այգի, սրճարան կամ մեկ այլ վայր:
Շոուին մասնակից փոքրիկները հրաշալի ներկայացման ոչ միայն ականատեսը կլինեն, այլև դրա անմիջական մասնակիցը կդառնան:
Ներկայացումն իսկական գունավոր հեքիաթ կդառնա երեխաների համար:)
Շոուի ընթացքում մասնակիցներն ականատես կլինեն այն ամենին, ինչ հնարավոր է իրականացնել պղպջակներով`
վառվող պղպջակներ, օճառե պղպջակներով հրաբուխ, հսկայական պղպջակներ, որոնց մեջ կտեղավորվեն ներկայացմանը ներկա երեխաները:)
Ծրագիրը կվարի հմուտ պղպջակագետն ու իր ծաղրածու օգնականը:
Օգտագործվող բոլոր նյութերն ու բաղադրիչները ստուգված են և միանգամայն անվտանգ երեխաների առողջության համար:
60, 30
Նախապես
1-40 անձ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ