Էկոտուրիզմի փառատոն գիշերակացով
ecotour2ecotour1ecotour3ecotour4ecotour7

Նկարագրություն

Եթե արշավների սիրահար եք, նախընտրում եք ժամանակն անցկացնել ընկերների հետ՝ հեքիաթային բնության գրկում, ժայռեր մագլցել, համտեսել էկոլոգիապես մաքուր սնունդ, ձիավարել, ապա հուլիսի 8-ից հունիսի 9-ը Արտավան գյուղում անցկացվելիք Էկոտուրիզմի փառատոնի շրջանակներում սիրով սպասում ենք նաև Ձեզ:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև հեծանվային մարզային գավաթ մրցաշարը և «Գանձերի որոնում» խաղը: Խաղի յուրաքանչյուր մասնակից թիմ պետք է կազմված լինի 18-35 տարեկան 5 երիտասարդներից՝ 3 աղջիկ, 2 տղա, կամ 3 տղա և 2աղջիկ: Թիմերից յուրաքանչյուրը պետք է իր հետ ունենա առնվազն 1 սարք՝ GPS գործառույթով համալրված: Խաղի նպատակն է Արտավան գյուղի տարածքում թիմով գտնել, գաղտնազերծել հուշումները և լուծել խնդիրները՝ վերջնական գաղտնաբառը գտնելու համար: Հաղթող թիմի անդամները կպարգևատրվեն:
Ձեզ սպասվում են անմոռանալի տպավորություններ…

Փառատոնի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Կարդալ ավելին

Էկոտուրիզմի փառատոն գիշերակացով

Փաթեթում
  • Երկկողմանի տրանսպորտային փոխադրում
  • Ուղեկցորդի ծառայություն
  • Քայլարշավ
  • Թիթեռների դիտարկում
  • Բուսաբանական արշավ
  • Ջիփինգ տուր
  • Լաստերով զբոսանք
  • Հեծանվային «Մարզային գավաթ VI» մրցաշար
  • Աստղադիտարկում
  • Խարույկ՝ երգ-երաժշտություն
  • Առավոտյան յոգա
  • Վայրի խոտաբույսերով թեյախմություն
  • Թռչնադիտարկում արշավ
  • Մասնակցություն «Գանձերի որոնում» խաղին
  • Ժամանց հեքիաթային բնության գրկում
10,000 դր.11,000 դր.
3000 - 3300 բոնուս
Մաքրել
SKU: 5207
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես

  • Մասնակցության օր`

    Հուլիսի 8 – 9

  • Վայր`

    գ. Արտավան

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

  • Գինը չի ներառում`

    GPS սարքեր (կարող եք ներբեռնել հավելված GPS Status), Սնունդ (հնարավոր է ձեռք բերել համայնքի բնակիչներից), Քնապարկ (հնարավոր է վարձակալել կազմակերպիչներից)

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ