Թաիլանդական մերսում Ձեր տանը
massage3massage5Massage2massage4massage6

Նկարագրություն

Երբ չեք ուզում տանից դուրս գալ, բայց թաիլանդական հրաշալի մերսման կարիք ունեք, ապա մենք կօգնենք Ձեզ այդ հարցում:
Ընտրեք մերսման մեր առաջարկած տարբերակներից յուրաքանչյուրը՝ թաիլանդական դասական մերսում, հանգստացնող յուղային մերսում, գլխի և ուսերի մերսում, մեջքի տեղային մերսում և ոտքերի կետային մերսում:

1. Թաիլանդական դասական մերսում.
Մերսումն իրականացվում է առանց յուղերի` սեղմումների ու ձգումների մեթոդով. այն մարմնին վերադարձնում է ճկունությունը, լցնում էներգիայով, բարելավում արյան շրջանառությունը, թուլացնում սթրեսը, հանգստացնում ուղեղն ու մարմինը և բարելավում շարժունակությունը:

2. Հանգստացնող յուղային մերսում.
Յուղային մերսումը կատարվում է մերսման համար նախատեսված բնական կոկոսի հումքից պատրաստված հատուկ յուղերով` համատեղելով կետային մերսումը շփումներով մերսման հետ` հաճելին զուգորդելով օգտակարի հետ:

3. Գլխի և ուսերի մերսում.
Գլխի, պարանոցի և ուսերի մերսումը նպաստում է օրվա ընթացքում կուտակված լարվածության թուլացմանը, պարգևում անչափ հաճելի զգացողություն և խթանում հանգիստ քունը:

4. Մեջքի տեղային մերսում.
Մեջքի մերսումն իրականացվում է առանց յուղերի` նստակյաց աշխատանքից կամ սպորտային մարզումներից հետո մեջքի մկանները թուլացնելու և հետագա մկանային ցավերից խուսափելու համար:

5. Ոտքի կետային մերսում.
Ոտքի կետային մերսումը կատարվում է փայտիկներով՝ կետային սեղման միջոցով, որոնք ակտիվացնում են ոտնաթաթի տակ գտնվող նյարդային հանգույցները:

Այս փաթեթը կարող եք Ձեռք բերել և որպես նվեր մատուցել Ձեր մտերիմներին և սիրելիներին:

Կարդալ ավելին

Թաիլանդական մերսում Ձեր տանը

Փաթեթում
  • Թաիլանդական դասական և հանգստացնող յուղային մերսում
  • Գլխի և ուսերի մերսում
  • Մեջքի տեղային մերսում
  • Ոտքի կետային մերսում
20,000 դր.25,000 դր.
2000 - 2500 բոնուս
Մաքրել
SKU: 5200
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Մերսման տեսակ`

    Գլխի և ուսերի մերսում, Թաիլանդական դասական մերսում, Հանգստացնող յուղային մերսում, Մեջքի տեղային մերսում, Ոտքերի կետային մերսում

  • Տևողություն (րոպե)`

    90, 120

  • Ամրագրում`

    Նախապես

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ