Կանյոնինգ (կիրճամագլցում)
Canyoning_2Canyoning_3Canyoning_4Canyoning_5Canyoning_6Canyoning_7Canyoning_8Canyoning_9Canyoning_11Canyoning_12

Նկարագրություն

Կանյոնինգն ակտիվ հանգստի ձև է, որը սերտ կապված է քայլարշավի, ժայռամագլցման, լողի և ժայռացատկման սպորտաձևերի հետ և համարվում է դրանց հիանալի համադրությունը:
Էքստրեմալ սպորտի սիրահարները ժամանցի այս փաթեթի շնորհիվ անշուշտ կբացահայտեն Հայաստանի կիրճերի առեղծվածային գեղեցկությունը։

Անհրաժեշտ գույքը տրամադրվում է, բացի սպորտային կոշիկներից: Խորհուրդ է տրվում կրել սպորտային կոշիկներ, որոնք չեք ափսոսում ։) Ցանկալի է լողալ իմանալ, խուճապի չմատնվել վարար գետից և բարձրությունից:

Ուղղությունների նկարագրությունները ստորև՝
– Սատանի կամուրջ (Սյուինքի մարզ` Տաթևի վանք)
Բարդությունը – հեշտ 3 բալ (10 բալից)

– Խոսրովի արգելոց (45 կմ Երևանից) (ժամանակավորապես փակ է արտակարգ դրության պատճառով)
Կանյոնինգ և օֆրոուդ տուր Խոսրովի արգելոցում: Այստեղ կան 5, 7, 25 մետր բարձրությամբ ջրվեժներ:
Բարդության աստիճանը՝ 3 բալ (10 բալից)

– Վիշապի կիրճ (Վայոց Ձոր – 130 կմ Երևանից) Սեզոնային է։ Ջրառատ է ամռան ամիսներին։
Կանյոնինգ և օֆրոուդ տուր: Այստեղ գտնվում է ջրվեժների կասկադ նեղ կիրճում, որի խորությունը 60-90 մետրի է հասնում, այն յուրօրնակ է նրանով, որ կիրճ անհնար է մտնել առանց հատուկ ալիպինստական գույքի:
Բարդության աստիճանը՝ 4 բալ (10 բալից)

Կարդալ ավելին

Կանյոնինգ (կիրճամագլցում)

Փաթեթում
  • Անհրաժեշտ հագուստ
  • Ուղեկցող
  • Ադրենալին
  • Անմոռանալի ժամանց
20,000 դր.40,000 դր.
6000 - 12000 բոնուս
Մաքրել
SKU: 5063
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես

  • Հասակ`

    140-190 սմ

  • Քաշ (կգ)`

    Մինչև 110 կգ

  • Անցկացման վայրը`

    Խոսրովի արգելոց, Սատանի կամուրջ, Վիշապի կիրճ

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

  • Տևողություն (րոպե)`

    180

  • Մասնակիցների քանակ`

    5-12 անձ

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ