Եթե մոտակա օրերը որոշել եք անցկացնել Դիլիջանում և միապաղաղ ու պասիվ հանգիստը Ձեզ համար չի, ուրեմն արկածների այգին Ձեզ է սպասում։
Դուք կհաղթահարեք բազմաթիվ հետաքրքիր փորձություններ, կքայլեք մեկ ծառից մյուսը պարանների օգնությամբ: Պետք է միայն պահել հավասարակշռությունը, անցնել կամուրջների վրայով և մագլցել խոչընդոտների միջով: Բացի 4 տարբեր փորձությունների ուղիներից (Կանաչ, Կարմիր, Կապույտ, Դեղին), Ձեր ուժերը փորձեք նաև 6 մետր բարձրությամբ ժայռամագլցման պատի վրա։
Դե ինչ, կազմակերպեք մրցույթներ ընկերների հետ, վայելեք Դիլիջանի մաքուր օդը և ստացեք անմոռանալի տպավորություններ։
10 տարեկանից բարձր, 6 տարեկանից բարձր
130 սմ-ից բարձր, 150 սմ-ից բարձր
Ամեն օր, Ժամը 11:00-19:00
Փաթեթ 1 անձի համար
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ