Ուղղահայաց դիրքով ժայռերի վրա քայլելն այլևս միայն Սարդ Մարդու մենաշնորհը չէ: Դու ևս կարող ես ունենալ անհնարին թվացող այս փորձառությունը, եթե իհարկե բավականաչափ համարձակ ես ու խիզախ: Վիա Ֆերրատան քեզ տալիս է այդ հնարավորությունը:
Այն հատուկ պատրաստված մագլցվող ճանապարհ է, որի միջոցով քայլում եք ժայռից ամրացված մետաղական հենարանների վրայով և հայտնվում հսկայական ժայռի կենտրոնում, որտեղից բացվում է հիանալի տեսարան: Ժայռի բարձրությունը 70 մ է։ Հատուկ պատրաստված ուղու լայնքով անցնում է պողպատե ճոպան, որն ամրացված է ժայռին յուրաքանչյուր 5-6 մետրը մեկ, իսկ ամրագոտիների միջոցով Ձեզ կապում եք ճոպանին՝ այդպիսով մշտապես ապահովագրելով ամբողջ երթուղին։
Ե՛վ խելահեղ է և՛ ապահով: Իսկ ինչու՞ չփորձել:
Փաթեթը ներառում է մեկ միասնական տոմս, որը տալիս է անսահմանափակ հնարավորություն մեկ օրվա ընթացքում օգտվելու տարածքում գործող բոլոր ծառայություններից՝ Թռիչք զիփլայնով, Արկածների այգի, Փեյնթբոլ, Ձիարշավ բնության գրկում, Ժայռամագլցում, Off-road տուր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով այգում ժամանակավորապես չեն գործում Փեյնթբոլ, Զորբինգ և Ժայռամագլցում ծառայոջթյունները։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ