Ձիավարությունը վաղուց դադարել է ընտրյալներին հասանելի սպորտաձև լինելուց:
Այն այժմ կատարյալ հանգստի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք լիցքաթափվել և միաժամանակ նոր կենսական էներգիա ստանալ:
Եվ եթե Դուք այդ մարդկանցից մեկն եք, ուրեմն այս փաթեթը հենց Ձեզ համար է:
Այն Ձեզ հնարավորություն է տալիս ձիավարել Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում և միաժամանակ մոտ գտնվել թե՛ բնությանը, թե՛ ազնվական ձիերին:
Փաթեթը հիանալի տարբերակ է ինչպես աշխատանքային թոհուբոհից կտրվելու և վերալիցքավորվելու համար, այնպես էլ անփոխարինելի նվեր է Ձեր սիրելիներին, թեկուզ առանց առիթի:
Փաթեթը ներառում է մեկ միասնական տոմս, որը տալիս է անսահմանափակ հնարավորություն մեկ օրվա ընթացքում օգտվելու տարածքում գործող բոլոր ծառայություններից՝ Թռիչք զիփլայնով, Արկածների այգի, Փեյնթբոլ, Վիա ֆերրատա, Ժայռամագլցում, Off-road տուր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով այգում ժամանակավորապես չեն գործում Փեյնթբոլ, Զորբինգ և Ժայռամագլցում ծառայոջթյունները։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ