Բացահայտեք Հայաստանը քայլարշավային տուրի միջոցով, չէ որ սա հրաշալի տարբերակ է ավելի մոտ գտնվելու բնությանը։ Դուք կքայլեք Արփա պահպանվող լանդշաֆտի արահետներով, որը հայտնի է իր կուսական բնության գեղեցկությամբ: Ձեր արշավային ուղեկցորդը կտանի ձեզ լանդշաֆտի բարձունքներով՝ բացահատելով կտրուկ կիրճերի, բարձր լեռների հիասքանչ տեսարանները:
Հարմարավետ քայլարշավի համար անհրաժեշտ է վերցնել Ձեզ հետ անձնագիր (պարտադիր), ջուր, սնունդ, գլխարկ, ինչպես նաև կրել եղանակին համապատասխան հագուստ։
Ընտրեք երեք զարմանահրաշ արահետներից որևէ մեկը․
– ՆՈՐԱՎԱՆՔԻ արահետ (2,8 կմ)
Այս արահետով Նոր Ամաղու բնակատեղիից կմիանաք Նորավանք վանական համալիրին։ Ճանապարհին՝ արահետի աջ ու ձախ հատվածներում կտեսնեք հին բնակավայրի ավերակները։ Արահետն անցնում է Գնիշիկ գետի կիրճով, որը հայտնի է դեպի կարմիր ժայռեր բացվող ապշեցնող տեսարաններով, վտանգված բուսատեսակներով և կենդանատեսակներով։
. Միջին տևողությունը՝ 1-1,5 ժամ
․ Վերելք՝ 206 մ – վայրէջք՝ 267 մ
․ Բարձրություն՝ 1390 մ – 1560 մ
․ Բարդություն՝ միջին
– ԲԵԶՈԱՐԻ արահետ (3,1 կմ)
Այս արահետով կհասնեք «Արփա» պահպանվող լանդշաֆտի բարձր կետերից մեկը, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի կիրճ և Նորավանք։ Արահետի վրա կան դիտակետեր, որտեղից կարող եք դիտել բեզոարյան այծերին հեռադիտակների միջոցով։ Այստեղ մոլորակի 2 տարբեր կետեր նմանվում են իրար: Կարմիր համայնապատկերը կտեղափոխի ամերիկյան «Գրանդ Կանիոն» պարկ:
. Միջին տևողություն՝ 2-2,5 ժամ
. Վերելք՝ 296 մ – վայրէջք՝ 86 մ
. Բարձրություն՝ 1598 մ – 1828 մ
. Բարդություն՝ միջին
– ԿԱՔԱՎՆԵՐԻ արահետ
Արահետը սկսվում է Խաչիկ բնակավայրից, ներառում է պահպանվող տարածքի 2 տարբեր գոտի՝ ձգվելով բարձրադիր մերձալպյան կանաչ բուսականությունից մինչև կիսաանապատային հարուստ բուսականությամբ գոտի: Այն խաչվում է Բեզոարյան արահետի հետ: Ճանապարհին հնարավոր է դիտել թռչունների՝ կաքավների, հոպոպի, մորուքավոր անգղի, եթե մարդկանց ոտնաձայներից շատ արագ չփախչեն:
․ Միջին տևողություն՝ 2,5-3 ժամ
․ Վերելք՝ 228 մ – վայրէջք՝ 429 մ
․ Բարձրություն՝ 1792 մ – 2033 մ
․ Բարդություն՝ միջին
06։00-10։00, 17։00-20։00, Ամեն օր
180, 90, 120
14 տարեկանից բարձր
2 – 10 անձ
Բեզոարի արահետ, Կաքավների արահետ, Նորավանքի արահետ
Նախապես՝ 2 օր առաջ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ