Մեկօրյա տուր դեպի Նորատուս, Սևան, Ծաղկաձոր՝ ավանդական ճաշով
lakesevangoshavanqgoshavanq1goshavanq2lakesevan

Նկարագրություն

Այս էքսկուրսիայի ժամանակ առաջին կանգառը կլինի Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է հայկական խաչքարների ամենամեծ հավաքածուն։ Ըստ ավանդության, Հայկը՝ բոլոր հայերի նախահայրը, իր ժողովրդին հրամայեց փորագրել Հայաստանում յուրաքանչյուր քար։ Սա է պատճառը, որ այդ 3000 փորագրված քարերի վրա կարելի է տեսնել Հայաստանի տարբեր ժամանակաշրջանի պատմության դրվագներ։

Հաջորդ կանգառը Սևանա լիճն է՝ Հայաստան լեռնաշխարհի երկնագույն մարգարիտը։ Նաև կայցելենք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին:

Այնուհետև կուղևորվենք Ծաղկաձոր՝ փոքր օլիմպիական քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 1 ժամ հեռավորության վրա: Ըստ ավանդության՝ Պահլավունյաց իշխանուհու հրամանով ձորահովտում կառուցվում է ամրոց և ծաղկանոց, որտեղ աճեցվում են ամենագեղեցիկ ծաղիկները: Մի օր կատաղի քամին պոկում է իշխանուհու գեղեցիկ ծաղկանոցից բոլոր ծաղիկները և ցրում դրանք ձորով մեկ: Ահա թե ինչու այս վայրը պատված է բազմազան գեղեցիկ ծաղիկներով և կոչվում է «ծաղիկների ձոր»:

Այստեղ է գտնվում 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:

Շատերը այցելում եմ Ծաղկաձոր մաքուր և թարմ օդի համար, որը հայտնի է իր առողջարար հատկություններով: Բացի այդ, Ծաղկաձորը ձմռան ամիսներին Հայաստանի լեռնադահուկային կենտրոնն է։

Ճաշը կմատուցվի տեղական ռեստորաններից մեկում, որտեղ Դուք կհամտեսեք Սևանա լճի թարմ նրբահամ ձուկը։

Կարդալ ավելին

Մեկօրյա տուր դեպի Նորատուս, Սևան, Ծաղկաձոր՝ ավանդական ճաշով

Փաթեթում
  • Դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում
  • Արհեստավարժ զբոսավար
  • Շշալցված ջուր
  • Ավանդական ուտեստներ
  • Քաղցրավենիք
  • Անվճար Wi-Fi
  • 0–3 տ. երեխաների համար անվճար
  • Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
6,000 դր.12,000 դր.
1800 - 3600 բոնուս
Մաքրել
SKU: 4217
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Տևողություն (րոպե)`

    480 (8 ժամ)

  • Լեզու`

    Անգլերեն, Ռուսերեն

  • Մասնակիցների քանակ`

    1 – 19 անձ

  • Հասանելիություն`

    Ուրբաթ

  • Ժամ`

    09։00

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ