Շրջայց Երևանում և կոնյակի համտես
canva-photo-editor (15)canva-photo-editor (16)canva-photo-editor (17)canva-photo-editor (18)Parajanovyerevanyerevankarapilichcanva-photo-editor (23)yerevanyerevan

Նկարագրություն

Ըստ ավանդության՝ Նոյի առաջին բառը, երբ նա դուրս եկավ տապանից, «երևացն» էր: Սա վերաբերում էր այն հողին, որը նա ենթադրաբար տեսել էր ջրհեղեղից հետո, որը և հետագայում դարձել է «Երևան»: Սակայն, Երևան բառի իրական ստուգաբանությունը դուք կգտնեք շրջագայության առաջին կանգառի ընթացքում՝ Էրեբունի թանգարանում, որտեղից և սկսվում է Երևանի պատմությունը:

Այնուհետև դուք կուղևորվեք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Փարաջանովը եղել է 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկը: Այստեղ դուք կբացահայտեք, թե ինչպես է այս բացառիկ անհատը կարողացել պահպանել իր ազատ ոգին և ստեղծագործությունները մի աշխարհում, որտեղ այն չէր խրախուսվում:

Հաջորդ կանգառը՝ Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայերն ամբողջ աշխարհից այցելում են այս հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիներին:

Էքսկուրսիայի ընթացքում դուք կայցելեք նաև Երևանի «Արարատ» կոնյակի գործարան, որտեղ հնարավորություն կունենաք ծանոթանալ լեգենդար հայկական կոնյակի պատմությանը, համտեսել և գնել այն անմիջապես գործարանից:

Կարդալ ավելին

Շրջայց Երևանում և կոնյակի համտես

Փաթեթում
  • Դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում
  • Արհեստավարժ զբոսավար
  • Մուտքի տոմսեր
  • Շշալցված ջուր
  • Քաղցրավենիք
  • Անվճար Wi-Fi
  • 0–3 տ. երեխաների համար անվճար
  • Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
5,500 դր.11,000 դր.
1650 - 3300 բոնուս
Մաքրել
SKU: 4216
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Տևողություն (րոպե)`

    360

  • Լեզու`

    Անգլերեն, Ռուսերեն

  • Մասնակիցների քանակ`

    1 – 19 անձ

  • Հասանելիություն`

    Երեքշաբթի

  • Ժամ`

    10։00

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ