Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին: Առաջին կանգառը Գառնու տաճարն է (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարի շրջակա տարածքը աներևակայելի գեղեցիկ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Տաճարի հունա-հռոմեական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից, ինչպես նաև թագավորական պալատի ավերակները կտեղափոխեն ձեզ մ.թ. 3-րդ դար:
Գեղարդի վանական համալիրը մեկ այլ պատմական վայր է, որի այցը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում: Համալիրը ներկայացնում է 13-րդ դարի Հայաստանը, որը համարվում է երկրի ճարտարապետության ոսկե դարաշրջանը:
Գառնու տաճարից ոչ հեռու կուղևորվեք մի գողտրիկ ռեստորան՝ տաճարի զարմանահրաշ տեսարանով, որտեղ ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին և կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը:
360
Անգլերեն, Ռուսերեն
1 – 19 անձ
Երկուշաբթի, Կիրակի, Ուրբաթ, Չորեքշաբթի
10։00
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ