Մեկօրյա տուր դեպի Քասախ գետի կիրճ, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ, Պռոշյանի գ/գ-ն գինու համտեսով
amberdsevansevan1sevanlakecanva-photo-editor (14)amberdamberd11amberddarmtarerarmtarer1

Նկարագրություն

Այս շրջագայությունը Ձեզ կտանի դեպի Հայաստանի ամենագեղեցիկ կիրճերից մեկը` Քասախ գետի կիրճը, որը հայտնի է իր եզրին կանգնած գեղեցիկ եկեղեցիներով:

Հենց այստեղ են գտնվում Հովհաննավանքն ու Սաղմոսավանքը, որոնք կառուցվել են մինչև 13֊րդ դարը: Հովհաննավաքի համալիրը ներառում է 4-րդ դարի Հովհաննես Մկրտչի անվան բազիլիկ եկեղեցին, որը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից, ինչպես նաև Սբ. Կարապետի հիմնական եկեղեցին:

Սաղմոսավանքը թարգմանաբար նշանակում է սաղմոսների վանք: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի սաղմոսերգությունը լսվում էր մի քանի մղոն հեռավորության վրա, երբ նա հաստատվել էր Քասախի կիրճում՝ եկեղեցու տակ։ Այս պատճառով էլ վանքը կոչեցին Սաղմոսավանք: Սաղմոսավանքը նաև հայտնի է իր միջնադարյան ձեռագրերի և գրքերի պահոցով:

Ճանապարհին կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել Ձեր անվան առաջին տառը:

Ամբերդ ամրոցը գտնվում է Հայաստանի ամենաբարձր գագաթի՝ Արագած լեռան լանջերին: 13-րդ դարում Զաքարյան ազնվական ընտանիքը սկսեց Հայաստանի ազատագրումը սելջուկ թուրքերից հենց այս ամրոցից: «Ամբերդ» անունը ծագել է այն փաստից, որ ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, և նշանակում է «Բերդ ամպերի մեջ»:

Էքսկուրսիայի վերջին կանգառը կլինի տեղական գինու գործարանը, որտեղ հնարավոր կլինի համտեսել և գնել աշխարհի ամենահին խաղողի սորտերից պատրաստված հայկական գինիներ:

Կարդալ ավելին

Մեկօրյա տուր դեպի Քասախ գետի կիրճ, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ, Պռոշյանի գ/գ-ն գինու համտեսով

Փաթեթում
  • Դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում
  • Արհեստավարժ զբոսավար
  • Շշալցված ջուր
  • Քաղցրավենիք
  • Անվճար Wi-Fi
  • 0–3 տ. երեխաների համար անվճար
  • Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
4,000 դր.8,000 դր.
1200 - 2400 բոնուս
Մաքրել
SKU: 4214
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Տևողություն (րոպե)`

    360

  • Լեզու`

    Անգլերեն, Ռուսերեն

  • Մասնակիցների քանակ`

    1 – 19 անձ

  • Հասանելիություն`

    Չորեքշաբթի

  • Ժամ`

    10։00

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ