Այցելելով Հայաստան՝ դուք հնարավորություն կունենաք տեսնել աշխարհի առաջին քրիստոնեական Մայր տաճարը։ Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։
Շրջագայությունը կսկսվի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա։ Այս շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին:
Հաջորդ կանգառն է 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը: Այստեղից դուք կուղևորվեք դեպի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարը` Սուրբ Էջմիածին (կառուցվել է 301-304 թ-ին): Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը, որտեղ և Գրիգոր Լուսավորիչը պատվիրում է կառուցել եկեղեցին։ Եկեղեցու ներսում կա մի փոքրիկ թանգարան, որտեղ գտնվում են նաև մի շարք քրիստոնեական մասունքներ։
Երևան վերադառնալիս՝ կանգ կառնեք 7-րդ դարի տաճար՝ Զվարթնոցի մոտ, որը եզակի կառույց է իր ճարտարապետական կառուցվածքով, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության
օբյեկտների ցանկում, ինչպես շրջագայության մեջ ներառված բոլոր եկեղեցիները:
360
Անգլերեն, Ռուսերեն
1 – 19 անձ
Երկուշաբթի, Ուրբաթ, Չորեքշաբթի
10։00
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ