Երկօրյա էկո տուր

Նկարագրություն

Հետաքրքիր և պատասխանատու ճամփորդություն փնտրողների համար հատուկ կազմված այս փաթեթը հնարավորություն է տալիս ծանոթանալ ինչպես տարածաշրջանի եզակի էկո համակարգին, այնպես էլ տեղի բնակչության նիստ ու կացին և հնագույն ժամանակներից մեր օրեր հասած ավանդույթներին:

Ճամփորդության ընթացքում կանցնեք Ախուրյանի գեղատեսիլ կիրճով, կհիանաք Արփի լիճ ազգային պարկի յուրահատուկ ֆլորայով և ֆաունայով, կտեսնեք մեգալիթյան կոթողներ, կայցելեք տարածքի բազմաթիվ բուժիչ հանքային ջրերից մեկը, կհյուրընկալվեք ավանդական արհեստագործության մերօրյա վարպետներին և, իհարկե, կճաշակեք համեղագույն ու էկոլոգիապես մաքուր սնունդ:

Ճամփորդությունը կավարտեք Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկի` Գյումրու հետ ծանոթությամբ և անմոռանալի տպավորություններով լի ու կրկին վերադառնալու ակնկալիքով հետ կգաք տուն:

Ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Կարդալ ավելին

Երկօրյա էկո տուր

Փաթեթում
  • Տեղափոխություն ըստ ծրագրի
  • Զբոսավար-ուղեկցորդ
  • Լանչ բոքս
  • Նախաճաշ
  • Ճաշ
  • Ընթրիք
  • Գիշերակաց Գյումրիում (1 գիշեր երկտեղանոց համարում)
  • Մուտքի տոմսեր
  • Անմոռանալի տպավորություններ
80,000 դր.
24,000 բոնուս

SKU: 4210
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

  • Մասնակիցների քանակ`

    4 և ավելի

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ