Եթե փնտրում եք կարճատև հանգստի տարբերակ, որը կլինի այնքան հաճելի, ինչքան ուրբաթ երեկոները և այնքան հետաքրքիր, որքան հին ընկերոջ հետ հանդիպումը, ուրեմն Ձեր ակնկալիքները չափազանց բարձր են:
Այնքան բարձր, որ ճիշտ և ճիշտ համընկնում են այս փաթեթից ստացվող փորձառությունների հետ:
Գինուն նվիրված այս փաթեթը կտանի ձեզ աշխարհի հնագույն գինու օրրան, որտեղ մարդիկ դեռ 6000 տարի առաջ սովորել էին պատրաստել այս աստվածային ըմպելիքը:
Այստեղ բացառիկ հնարավորություն կստանաք հանդիպելու Հայաստանի լավագույն գինեգործներին, որոնք կկիսեն Ձեր հետ գինու հանդեպ ունեցած իրենց սերն ու միգուցե նաև գինեգործության իրենց գաղտնիքները և, իհարկե, կվայելեք բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած հայկական անկրկնելի գինին:
Այնպես կվայելեք, որ այս կախարդական ճամփորդության ամեն մի օրը Ձեզ հենց ուրբաթ երեկո կթվա:
Ծրագրին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
Նախապես
Փաթեթ 1 անձի համար
4 և ավելի
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ