Տուր դեպի Սաղմոսավանք, Հովաննավանք, Կարմրավոր՝ ավանդական հյուրասիրությամբ
Saghmosavank_karmravor_tour-3Saghmosavank_karmravor_tourSaghmosavank_karmravor_tour-1Saghmosavank_karmravor_tour-2Saghmosavank_karmravor_tour-4Saghmosavank_karmravor_tour-6Saghmosavank_karmravor_tour-7

Նկարագրություն

Հայաստանով շրջելիս երկու տեսարանի կարելի է հաճախ հանդիպել` գեղատեսիլ կիրճերի և հնամենի վանքերի, երբեմն էլ` այս երկուսն իրար միաձուլված: Հենց նման շքեղ տեսարանի էլ ականատես կլինեք այս փաթեթից օգտվելիս:

Քասաղ գետի գեղաշուք կիրճի եզրին, գրեթե իրար հարևանությամբ են կանգնած Սաղմոսավանքն ու Հովհաննավանքը, որոնք էլ կայցելենք այս տուրի ժամանակ: Կծանոթանանք վանական համալիրների պատմությանն ու կզմայլվենք բնության անձեռակերտ հուշարձան Քասախի անդնդախոր կիրճով:

Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Հայաստանում միակ կղմինդրե տանիքով պահապանված եկեղեցին` Կարմրավորը:

Կհյուրընկալվենք Աշտարակի ամենահյուրընկալ ընտանիքներից մեկին, Աշտարակի հայտնի պոպոքով կպատրաստենք ավանդական քաղցր սուջուխ և կհամտեսենք համեղագույն ուտեստներ:
Վառ տպավորություններով հագեցած օրվանից հետո կվերադառնանք Երևան, ճանապարհին արդեն պլանավորելով մեր վերադարձը դեպի այս գողտրիկ ու հյուրընկալ քաղաք:

Ճաշացանկ

  • Տոլմա
  • Լավաշով և կարտոֆիլով նրբաբլիթ
  • Սեզոնային աղցան կանաչ կամ հատիկավոր լոբիով
  • Լոլիկ, վարունգ, պանիր, հաց
  • Ջուր, սուրճ/թեյ, գաթա

Կարդալ ավելին

Տուր դեպի Սաղմոսավանք, Հովաննավանք, Կարմրավոր՝ ավանդական հյուրասիրությամբ

Փաթեթում
  • Այցելություն Սաղմոսավանք, Հովաննավանք, Կարմրավոր
  • Ճաշկերույթ մառանում
  • Տեղափոխություն
  • Զբոսավար
7,000 դր.
2,100 բոնուս

SKU: 3604
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես՝ 2 օր առաջ

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ