Տուր դեպի էջմիածին՝ ավանդական հյուրասիրությամբ
Echmiadzin-7Echmiadzin-1Echmiadzin-2Echmiadzin-4Echmiadzin-5Echmiadzin-6Echmiadzin-8Echmiadzin-9Echmiadzin-10

Նկարագրություն

Ժամանել Հայաստան և չայցելել Էջմիածին առնվազն տարօրինակ է, իսկ ապրել Հայաստանում և չլինել Էջմիածնում ուղղակի աններելի:
Դե ինչ, ուրեմն ժամանակ չենք կորցնում և ուղևորվում ենք հայոց հնագույն մայրաքաղաքներից մեկը, որտեղ իր վեհությամբ կանգնած է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:

Տուրի ընթացքում այցելում ենք ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, այլև ծանոթանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ ներառված մեկ այլ կոթողի` Սուրբ Հռիփսիմե Եկեղեցուն:

Դադար ենք առնում արվեստների կենտրոնում ու ճաշակում ենք հայկական խոհանոցի ամենահամեղ խորտիկները: Բայց տուրն այսքանով չի ավարտվում:

Շարունակում ենք ճանապարհը դեպի հայ վաղմիջնադարյան ճարտարապետության ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը` Զվարթնոցի տաճարը, որով էլ եզրափակում ենք մշակույթով, պատմությամբ և տատիկի խոհանոցի բույրով լցված մեր անմոռանալի օրը:

Ճաշացանկում

  • Քյուֆթա
  • Հաճարով փլավ
  • Բաստուրմա-սուջուխ (տնական)
  • Աղցան (2 տեսակի բանջարեղենային)
  • Հաց, պանիր
  • Աղանդեր (ավանդական շաքար չորակի), թեյ, սուրճ, ջուր կամ հանքային ջուր
  • 1 բաժակ գինի

Կարդալ ավելին

Տուր դեպի էջմիածին՝ ավանդական հյուրասիրությամբ

Փաթեթում
  • Այցելություն Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
  • Այցելություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Այցելություն Զվարթնոցի տաճար
  • Համեղ ավանդական ճաշկերույթ՝ Էջմիածնի քյուֆթա
  • Տեղափոխություն
7,000 դր.
2,100 բոնուս

SKU: 3603
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես՝ 2 օր առաջ

  • Գինը ներառում է`

    Փաթեթ 1 անձի համար

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ