Տուր դեպի Գառնի և Գեղարդ` ավանդական հյուրասիրությամբ
Garni-Gegard_tour-4Garni-Gegard_tour-1Garni-Gegard_tour-2Garni-Gegard_tourGarni-Gegard_tour-3

Նկարագրություն

Անթույլատրելի է Հայաստանից հեռանալ առանց Գառնու տաճարը տեսնելու և Գեղարդավանք այցելելու: Չէ՞ որ իրար այդքան մոտ գտնվող, բայց իրարից այդքան տարբեր այս երկու շքեղագույն կառույցները ոչ միայն հայ ճարտարապետական մտքի գլուխգործոցներ են, այլև իրենց մեջ ամփոփում են հայոց պատմության ամենակարևոր դրվագները:

Գառնու տաճարի վեհությունն ու Գեղարդավանքի խորհրդավորությունը յուրահատուկ ձգողություն ունեն, ինչն էլ փաթեթն անգնահատելի է դարձնում թե՛ նրանց համար, ում դեռ բախտ չի վիճակվել լինել այս հիասքանչ կոթողներում թե՛ այն մարդկանց համար, ովքեր արդեն եղել են այստեղ:

Տուրի ընթացքում Ձեզ կզարմացնեն ոչ միայն տարածաշրջանում պահպանված միակ հեթանոսական տաճարն ու ժայռափոր վանքը, այլև Ազատ գետի կիրճի անձեռակերտ գեղեցկությունը:

Հնարավորություն կունենաք նաև մասնակցել հայտնի Գառնու լավաշի պատրաստմանն ու կճաշակեք հայկական խոհանոցի ամենահամեղ խորտիկները գյուղական տան այգում:

Հնարավորություն կունենաք նաև ճաշակել հայկական խոհանոցի ամենահամեղ խորտիկները գյուղական տան այգում`

  • Ապուր (չխրթմա)
  • Երեք տեսակի սեզոնային աղցան, պանիր, կանաչի, մածուն
  • Խորոված (խոզի կամ հավի)
  • Խորովածի պատրաստման վարպետության դաս
  • Աղանդեր (հալվա կամ միրգ ըստ սեզոնի), թեյ, սուրճ, ջուր

Կարդալ ավելին

Տուր դեպի Գառնի և Գեղարդ` ավանդական հյուրասիրությամբ

Փաթեթում
  • Այցելություն Գառնի
  • Այցելություն Գեղարդ
  • Տեղափոխություն
  • Ավանդական հայկական խորովածի հյուրասիրություն
5,900 դր.
1,770 բոնուս

SKU: 3602
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես՝ 2 օր առաջ

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ