Թոնրի լավաշի պատրաստում եւ համտես Աշտարակում
Lavash_eco-3Lavash_eco-4Eco_lavash-2Lavash_ecoLavash_eco-5Eco_lavash-3Eco_lavash-1Lavash_eco-6Lavash_eco-7Eco_lavash

Նկարագրություն

Ձեր հյուրընկալությունից հետո առաջին բանն, ինչի հետ պետք է ծանոթացնել արտերկրից ժամանած Ձեր հյուրերին, հայկական ավանդական թոնրի լավաշի թխման արարողությունն է:

Ամենաիսկական թոնրատանը Դուք և Ձեր հյուրը հնարավորություն կունենաք հետևել, թե ինչպես են հրաշագործ կանայք անձև խմորից ստանում հայկական սեղանի զարդը:

Թոնրից նոր հանած տաք, խրթխրթան լավաշի աստվածային բույրն իսկական գլխապտույտ կառաջացնի թե՛ Ձեր, թե՛ հյուրերի մոտ: Դե իսկ ամենահամարձակները կկարողանան ինքնուրույն թխել այդ անմահական հացն ու հետո վայելել կամ հյուրասիրել սեփական գլուխգործոցը թարմ կանաչիով և համեղագույն տնական պանրով:

Աշտարակի սրտում գտնվող 200-ամյա «տատիկի» տանը գործող թոնրատունն իսկական բացահայտում կլինի Ձեր հյուրերի համար, մանավանդ եթե որոշել եք ծանոթացնել նաեւ «տուրին»:

Կարդալ ավելին

Թոնրի լավաշի պատրաստում եւ համտես Աշտարակում

Փաթեթում
  • Լավաշի թխման վարպետության դաս
  • Լավաշի հյուրասիրություն
  • Տնական պանիր
  • Թարմ կանաչի
8,900 դր.9,900 դր.
2670 - 2970 բոնուս
Մաքրել
SKU: 3308
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
  • Ամրագրում`

    Նախապես՝ 2 օր առաջ

  • Մասնակիցների քանակ`

    1 – 2 անձ, 3 – 7 անձ

ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԸ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ