ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ի՞նչ կտա Ձեզ աշխատանքը eli.am-ում։

  • Գիտելիքների եւ փորձի հարստացման անսահման հնարավորություն
  • Կարիերայի եւ աշխատավարձի աճի մեծ ներուժ
  • Հետաքրքիր աշխատանք ուրախ եւ հնարամիտ միջավայրում, որի արդյունքում կապրեք երկար ու երջանիկ :)

Աշխատանքային պարտավորությունները ներառում են՝

  • Հաճախորդների սպասարկում առցանց եւ կապի այլ միջոցներով,
  • Պատվերների ընդունում եւ ձեւակերպում,
  • Նվերների փաթեթավորում,
  • Տվյալների շտեմարանների վարում,
  • Սոցիալական ցանցերում (facebook, instagram) գործող էջերի թարմացում;
  • Անհրաժեշտության դեպքում այլ աշխատակիցների փոխարինում։

Պահանջվող որակավորում՝

  • Հաճախորդների սպասարկման փորձը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու կարողություն և սոցիալական ցանցերի գործիքների տիրապետում;
  • Գրագետ հաղորդակցվելու ունակություն;
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում;
  • Թիմային աշխատանքի կարողություն և ճկունություն;
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու անսահման ցանկություն։

Ծանրաբեռնվածությունը` կես դրույք։

Աշխատանքային գրաֆիկը` շաբաթական 6 օր, ժամը 15:00-20:00-ը:

Բազային աշխատավարձը՝ 50.000դր. գումարած բոնուսներ։

Դիմորդներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունն (CV) ու մեկ նկար ուղարկել hr@eli.am էլ. փոստի հասցեով: Ընտրված թեկնածունները կհրավիրվեն հարցազրույցի:

Վերջնաժամկետը՝ օգոստոսի 12, 2019թ.

Eli.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ արտադրողների և սեփական դիզայներական լուծումներով արտադրված յուրօրինակ նվերների, ինչպես նաև անմոռանալի ժամանցային ու զբոսաշրջային փաթեթների մեծ տեսականի: Նվերներն ու փաթեթները ներկայացված են ինչպես առցանց՝ eli.am եւ eli.fun հասցեներով, այնպես էլ ցուցասրահում, որը գտնվում է Դրամատիկական թատրոնի հարևանությամբ՝ Երևանի Կորյունի փ. 23/37: Աշխատանքն իրականացվելու է ահա այս հիանալի միջավայրում՝ http://eli.am/3dandmap/: