ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ի՞նչ կտա Ձեզ աշխատանքը eli.am-ում։

  • Գիտելիքների եւ փորձի հարստացման անսահման հնարավորություն
  • Կարիերայի եւ աշխատավարձի աճի մեծ ներուժ
  • Հետաքրքիր աշխատանք ուրախ եւ հնարամիտ միջավայրում, որի արդյունքում կապրեք երկար ու երջանիկ :)

Աշխատանքային պարտավորությունները ներառում են՝

  • Հաճախորդների սպասարկում առցանց եւ կապի այլ միջոցներով,
  • Պատվերների ընդունում եւ ձեւակերպում,
  • Նվերների փաթեթավորում,
  • Տվյալների շտեմարանների վարում,
  • Սոցիալական ցանցերում (facebook, instagram) գործող էջերի թարմացում;
  • Անհրաժեշտության դեպքում այլ աշխատակիցների փոխարինում։

Պահանջվող որակավորում՝

  • Հաճախորդների սպասարկման փորձը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու կարողություն և սոցիալական ցանցերի գործիքների տիրապետում;
  • Գրագետ հաղորդակցվելու ունակություն;
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում;
  • Թիմային աշխատանքի կարողություն և ճկունություն;
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու անսահման ցանկություն։

Ծանրաբեռնվածությունը` կես դրույք։

Աշխատանքային գրաֆիկը` շաբաթական 6 օր, ժամը 15:00-20:00-ը:

Բազային աշխատավարձը՝ 50.000դր. գումարած բոնուսներ։

Դիմորդներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունն (CV) ու մեկ նկար ուղարկել hr@eli.am էլ. փոստի հասցեով: Ընտրված թեկնածունները կհրավիրվեն հարցազրույցի:

Վերջնաժամկետը՝ օգոստոսի 12, 2019թ.

Eli.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ արտադրողների և սեփական դիզայներական լուծումներով արտադրված յուրօրինակ նվերների, ինչպես նաև անմոռանալի ժամանցային ու զբոսաշրջային փաթեթների մեծ տեսականի: Նվերներն ու փաթեթները ներկայացված են ինչպես առցանց՝ eli.am եւ eli.fun հասցեներով, այնպես էլ ցուցասրահում, որը գտնվում է Դրամատիկական թատրոնի հարևանությամբ՝ Երևանի Կորյունի փ. 23/37: Աշխատանքն իրականացվելու է ահա այս հիանալի միջավայրում՝ http://eli.am/3dandmap/:

 

Փնտրում ենք ԽՈՐՀՐԴԱՏՈՒ-ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻ

Փնտրում ենք խորհրդատու-վաճառողուհի eli.am նվերների խանութի ցուցասրահում կես դրույքով (ժամը 10:00-15:00) աշխատելու համար:

Ի՞նչ կտա Ձեզ աշխատանքը eli.am-ում։
• Գիտելիքների եւ փորձի հարստացման անսահման հնարավորություն
• Կարիերայի եւ աշխատավարձի աճի մեծ ներուժ
• Հետաքրքիր աշխատանք ուրախ եւ հնարամիտ միջավայրում, որի արդյունքում կապրեք երկար ու երջանիկ

Աշխատանքային պարտավորությունները ներառում են՝
• Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
• Վաճառքի իրականացում ցուցասրահում
• Ցուցասրահում կարգապահության ապահովում
• Դարակաշարերում նվերների, ինչպես նաև գնապիտակների պարբերական թարմացում
• Սոցիալական ցանցերում էջերի թարմացում

Պահանջվող որակավորում՝
• Աշխատանքային փորձը ցանկալի է
• Գրագետ հաղորդակցվելու ունակություն,
• Հաճախորդներին սպասարկելու հմտություն,
• Պատասխանատվության և կարգապահության զգացում,
• Թիմային աշխատանքի կարողություն և ճկունություն,
• Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Ծանրաբեռնվածությունը՝ կես դրույք։

Աշխատանքային գրաֆիկը` շաբաթական 6 օր, ժամը 10:00-15:00-ը:

Աշխատավարձը՝ ամսական 50,000 դրամից սկսած` կախված որակավորումից:

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 12, 2019թ.։

Դիմորդներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունն (CV) ու մեկ նկար ուղարկել hr@eli.am էլ.հասցեով: Վերնագրի տողում խնդրում ենք գրել «Խորհրդատու-վաճառողուհի»։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Eli.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ արտադրողների և սեփական դիզայներական լուծումներով արտադրված յուրօրինակ նվերների, ինչպես նաև անմոռանալի ժամանցային ու զբոսաշրջային փաթեթների մեծ տեսականի: Նվերներն ու փաթեթները ներկայացված են ինչպես առցանց՝ eli.am եւ eli.fun հասցեներով, այնպես էլ ցուցասրահում, որը գտնվում է Դրամատիկական թատրոնի հարևանությամբ՝ Երևանի Կորյունի փ. 23/37:

Այգում գյուղական ճաշկերույթի փաթեթներ

Ճաշացանկ 1

– ապուր (բանջարեղենային կամ մսով)
– պանիր, կանաչի, մածուն
– սեզոնային աղցան
– աղանդեր (հալվա կամ միրգ ըստ սեզոնի), թեյ, սուրճ, ջուր

Ճաշացանկ 2

– ապուր
– պանիր, կանաչի, մածուն
– սեզոնային աղցան
– տոլմա ( ամառային և թփով )
– աղանդեր (հալվա կամ միրգ ըստ սեզոնի), թեյ, սուրճ, ջուր

Ճաշացանկ 3

– ապուր (չխրթմա)
– պանիր, կանաչի, մածուն
– ձուկ ( խաշած կամ խորոված) բրնձով
– աղանդեր (հալվա կամ միրգ ըստ սեզոնի), թեյ, սուրճ, ջուր

Ճաշացանկ 4

– ապուր (չխրթմա)
– երեք տեսակի սեզոնային աղցան պանիր, կանաչի, մածուն
– խորոված ( խոզի կամ հավի )
– խորովածի պատրաստման վարպետության դաս
– աղանդեր (հալվա կամ միրգ ըստ սեզոնի), թեյ, սուրճ, ջուր

Արվեստանոցում ազգային ճաշկերույթի փաթեթներ

Ճաշացանկ 1

– Տոլմա
– Մածուն,
– Պանիր (2 տեսակ),
– Բաստուրմա-սուջուխ (տնական),
– Աղցան (2 տեսակի բանջարեղենային),
– Հաց,
– Ջուր կամ հանքային ջուր,
– Թեյ կամ սուրճ,
– Ավանդական շաքար չորակի,
– Գինի

Ճաշացանկ 2

– Քյուֆթա
– Հաճարով փլավ,
– Պանիր (2 տեսակ),
– Բաստուրմա-սուջուխ (տնական),
– Աղցան (2 տեսակի բանջարեղենային),
– Հաց,
– Ջուր կամ հանքային ջուր,
– Թեյ կամ սուրճ,
– Ավանդական շաքար չորակի,
– Գինի

Ճաշացանկ 3

– Հարիսա

– Պանիր (2 տեսակ),
– Բաստուրմա-սուջուխ (տնական),
– Աղցան (2 տեսակի բանջարեղենային),
– Հաց,
– Ջուր կամ հանքային ջուր,
– Թեյ կամ սուրճ,
– Ավանդական շաքար չորակի,
– Գինի

Գինեգործական խաղողի այգում ճաշկերույթի փաթեթներ

2. «Փաթեթ 1»
Փաթեթն իր մեջ ներառում է՝
-Երեք տեսակի բարձրակարգ գինու մասնագիտական համտես,
-Թարմ սեզոնային աղցան, սնկով և սպիտակ սոուսով` հավ կամ տապակած/շոգեխաշած ձուկ՝ բանջարեղենով:

Տուրի տևողությունը 3 ժամ է:

3. «Փաթեթ 2»
Փաթեթն իր մեջ ներառում է՝
-Չորս տեսակի բարձրակարգ գինու մասնագիտական համտես,
-Նրբահամ կանապեներ, ապուր կամ սեզոնային աղցան, մսի/հավի կամ ձկան ընտրանի՝ բանջարեղենով:

Տուրի տևողությունը 4 ժամ է:

Հավելյալ վճարի դիմաց կարելի է ամրագրել նաև Ձեր և Ձեր հյուրերի հարմարավետ տեղափոխությունը:

Հետաքրքիր է իմանալ

Փղերը չոր եղանակին օրական ուտում են 150-170կգ, իսկ անձրևային եղանակին` 200-280կգ սնունդ: Նրանք խմում են օրական 80լ. ջուր և առանց ջրի չեն կարող գոյատևել 24 ժամից ավելի, այդ պատճառով մշտապես բնակվում են գետերի և լճերի մերձակայքում:

Հետաքրքիր է իմանալ

Փղերի մոտ նույնպես իգական սեռի ներկայացուցիչները ավելի նրբակազմ են և կշռում են 2 տոննայով ավելի քիչ, քան արական սեռի փղերը. աֆրիկյան փղերը կշռում են 4 – 6 տոննա, իսկ ասիական փղերը 3 – 5 տոննա: